Բովանդակություն * | 2024 թվականի հոկտեմբերի 30-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին վարչական բնակավայրի ղեկավարները, համայնքային ծառայողները և ծառայություններ մատուցող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը: Օրակարգում ընդգրկված հարցերն էին՝ Եկամուտների հավաքարգրման աշխատանքները, այդ թվում՝ անշարժ գույքի հարկի հավաքագրման աշխատանքներ, աղբահանության վարձավճարներ, վարձակալական հողատարածքների վարձավճարներ: Գլխավոր հաշվապահ Արամ Խուդոյանը ներկայացրեց, որ «Բուսաբուծության աջակցության պետական ծրագրի» շրջանակներում մոնիթորինգի դրական եզրակացություն ստացած բոլոր շահառուները ստացել սուբսիդիայի գումարը: Իսկ փողոցների գիշերային լուսավորության համակարգը վերահսկող մասնագետ՝ Իսմայիլ Մախմուդովը ըստ վարչական ղեկավարների տրամադրած տվյալների ներկայացրեց թե քանի վնասված լուսատուներ կան և ինչ աշխատանքներ են իրականացվելու դրանք նորերով փոխարինելու համար: Համայնքի ղեկավարի կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ: |