Այսօր: Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.07.26 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

05.07.26 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական խոսքը Հուլիսի 5-ի կապակցությամբ
«Սիրելի՛ հայրենակիցներ,Արդեն 31 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է, որպես Սահմանադրության օր:Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ՝ հարկ եմ համարում փաստել, որ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։ Հավասար իրավունքներն ու հնարավորություններն են պայմանավորում այն սահմանադրական արժեբանությունը և փիլիսոփայությունը, որոնց պաշտպանության պարտականությունը կրում է պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմին իր ամենօրյա աշխատանքն իրականացնելիս։Մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և զբաղեցրած հասարակական դիրքից, պետք է վերահաստատի իր նվիրումը՝ ... Մանրամասն
02.07.26 Լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ

📌Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի հանձնարարությամբ Սադունց բնակավայրի բոլոր հին լուսատուները փոխարինվեցին ԼԵԴ լուսատուներով, ինչպես նաև վերանորոգվեցին և փոխարինվեցին մնացած բնակավայրերի լուսատուները:

02.07.26 Մոնիթորինգ

Համայնքային հանձնաժողովը «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում շարունակում է մոնիթորինգի աշխատանքները Ավշեն և Ճարճակիս վարչական բնակավայրերում։

01.07.26 Մոնիթորինգ

Համայնքային հանձնաժողովը «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացնում է մոնիթորինգի աշխատանքներ Ալագյազ համայնքի Սիփան, Սադունց և Ջամշլու վարչական բնակավայրերում։

01.06.26 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Հունիսի 1-ի կապակությամբ

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Երեխաները մեր կյանքի ամենաթանկ գանձն են, մեր ներկան ու ապագան։ Նրանց ժպիտը, անկեղծությունն ու երազանքները մեզ ուժ և հավատ են ներշնչում՝ կառուցելու ավելի ապահով, բարեկեցիկ և լուսավոր համայնք։
Մաղթում եմ, որ յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության և երջանկության մթնոլորտում, ունենա անհոգ մանկություն, առողջություն, հաջողություններ ու իրականացված երազանքներ։ Թող ձեր կյանքը միշտ լցված լինի ուրախությամբ, ջերմությամբ և բարի պահերով։
Տոնի առթիվ բոլոր երեխաներին մաղթում եմ խաղաղ երկինք, անսպառ ժպիտներ և երջանիկ մանկություն։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner