Այսօր: Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.09.26 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

09.09.26 Կարկտահարություն

Համայնքային հանձնաժողովը շահառուների դաշտերում իրականացրել է ուսումնասիրություններ` կարկտահարության հետևանքով պատճառված վնասի չափը գնահատելու և արձանագրելու համար։

07.09.26 Վերանորոգվել է մինի ֆուտբոլի դաշտը
Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմը համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ այցելեցին Ալագյազ բնակավայրի մինի ֆուտբոլի դաշտ։
2019 թվականին Ֆուտբոլի ֆեդերացիայի և Ալագյազ համայնքի համատեղ միջոցներով կառուցված արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի դաշտն այսօր ստացել է նոր տեսք։
🔹 Ամբողջությամբ ներկվել և վերանորոգվել է դաշտի ցանկապատը։
🔹 Տեղադրվել է ժամանակակից LED գիշերային լուսավորություն, որը հնարավորություն է տալիս ֆուտբոլով զբաղվել նաև երեկոյան ժամերին։
Ստեղծելով ավելի բարեկարգ, հարմարավետ և լուսավոր պայմաններ՝ մենք շարունակում ենք նպաստել համայնքում սպորտի զարգացմանն ու ակտիվ ապրելակերպի խթանմանը։ 💚⚽️
01.09.26 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և կրթության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։Սեպտեմբերի 1-ը նոր հույսերի, նպատակների և ձեռքբերումների սկիզբ է: Այն առանձնակի հուզումնալից է մեր առաջին դասարանցիների համար, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում դպրոց՝ բացելով գիտելիքների լայն հորիզոններ:Սիրելի՛ աշակերտներ, ձեր առաջընթացն ու հաջողությունները մեր համայնքի ապագան են:Խորին շնորհակալություն եմ հայտնում մեր սիրելի ուսուցիչներին՝ ձեր նվիրված, անմնացորդ աշխատանքի և սերունդների կրթման ու դաստիարակման պատասխանատու գործում ներդրած մեծ ավանդի համար:Մաղթում եմ բոլորիդ խաղաղ, խանդավառությամբ ու արդյունավետ ... Մանրամասն
01.09.26 Նվերներ առաջին դասարան հաճախող երեխաներին

Ալագյազի համայնքապետարանը չխախտելով գեղեցիկ ավանդույթը սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:🎒

31.08.26 Համայնքի հաջողության գրավականը.«Ստանձնածդ աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունն է»։
Ալագյազը իր զարգացման ծաղկուն շրջանն է ապրել հատկապես 2018թ-ից հետո, այս մասին »Հայաստանյան տուրիստական գրավչություն» հաղորդաշարի եթերում փաստում է համայնքի սիրված համայնքապետ Ջասմ Մախմուդովը: Ալագյազ համայնքը  հայտնի է իր երկու առանձնահատուկ սրբավայրերով՝ Շեխուբաքրի եւ Ճամփորդի տաճարներով, որոնք միավորում են ոչ միայն Ալագյազ խոշորացված համայնքի 11 եզդիաբնակ գյուղերին, այլ Հայաստանի և Սփյուռքի եզդիներին ևս։ Եզդիական համայնքում՝ Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ ձեռք-ձեռքի տված ապրում են մի մեծ ընտանիքի նման, որոնց միավորում է համայնքի թե հայ թե եզդի բնակիչների կողմից հարգված համայնքպետ Ջասմ Մախմուդովը, ով, ինչպես տեղացիներն են փաստում իր խստապահնջությամբ եւ հայրական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner