Այսօր: Երկուշաբթի, 19 Մայիսի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.05.25 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

13.05.25 Դիմումների ընդունում
🌱«Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Ալագյազի համայնքապետարանում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է:
📌 Հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 31-ը:
09.05.25 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Մայիսի 9-ի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:«Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները: Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար մենք պետք է ճիշտ գնահատենք և այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչև Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի:Սիրելի՛ ... Մանրամասն
06.05.25 Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի ղեկավար Արայիկ Հարությունյանը և խորհրդի անդամները այցելել էին Ալագյազ համայնք

Այսօր Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի ղեկավար Արայիկ Հարությունյանը և խորհրդի անդամները, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելեցին Ալագյազ համայնքի Ալագյազ և Ճարճակիս բնակավայրեր։ 📌Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանն այցելեց Ալագյազում կառուցվող մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ, ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվեցին նաև Ճարճակիս գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները: ☑️Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ ունեցավ Ալագյազ, Ճարճակիս բնակավայրերի բնակիչների հետ և պատասխանեց նրանց կողմից բարձրացված հարցերին:

05.05.25 Ծննդյան շնորհավորանք
Հարգարժան պարոն Մախմուդով, Ալագյազի համայնքապետարանի ողջ աշխատակազմը ջերմությամբ ու սրտագին բարեմաղթանքներով շնորհավորում է Ձեզ Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանքները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ: Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը լիարժեք կծառայի մեր համայնքի և հասարակական կյանքի զարգացման գործին:Թո'ղ հաջողությունն ուղեկցի Ձեզ Ձեր բոլոր նպատակների և ծրագրերի իրականացման ճանապարհին։Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն և արևշատություն: Խաղաղությունն ... Մանրամասն
03.05.25 Համապետական շաբաթօրյակ: 🌳🌎

Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերում իրականացվեց համապետական շաբաթօրյակ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner