Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.09.25 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

03.09.25 Կայացավ ավագանու հերթական նիստը

Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2025 թվականի սեպտեմբերի 3-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը:
Ներկա էին ավագանու վեց անդամ:
Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց՝ Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման աշխատանքների համար գումար հատկացնելու և Ալագյազ վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին հարցերը:
Նիստի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=qJVJxxacDkA

01.09.25 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
📖Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ,Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները: Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ... Մանրամասն
01.09.25 Նվերներ առաջին դասարան հաճախող երեխաներին

Ալագյազի համայնքապետարանը չխախտելով գեղեցիկ ավանդույթը սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:🎒

22.08.25 Կանգառների կառուցում

📍Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների կառուցման աշխատանքներ:

21.08.25 Կրթահամալիրի կառուցում Ռյա Թազա բնակավայրում

🔗ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրում ընթանում են 144 տեղ հզորությամբ (144 աշակերտ և 40 մանկապարտեզի սան) կրթահամալիրի կառուցման շինարարական աշխատանքները:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner