22.08.25
Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ
|
Հարգելինե՛րս, Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով
|
|
21.08.25
Կրթահամալիրի կառուցում Ռյա Թազա բնակավայրում
|
ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրում ընթանում են 144 տեղ հզորությամբ (144 աշակերտ և 40 մանկապարտեզի սան) կրթահամալիրի կառուցման շինարարական աշխատանքները:
|
|
20.08.25
Հանդիսությունների սրահ
|
Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերի համար նախատեսված համայնքային կենտրոնի (հանդիսությունների սրահի) կառուցման աշխատանքները ավարտվել են: Արտաքին բարեկարգման աշխատանքները կիրականացվի ՀՀ կառավարության և Ալագյազի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով:
|
|
19.08.25
Կրթահամալիրի կառուցում
|
ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրում նոր և ժամանակակից կրթահամալիրի կառուցման աշխատանքները շարունակվում են: Կրթահամալիրը ունենալու է նաև նախակրթարան:
|
|
18.08.25
Մանկապարտեզ
|
Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրում շարունակվում է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
|
|
14.07.25
Առողջ ապրելակերպ
|
Ալագյազ համայնքի հարգելի՛ բնակիչներ,ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |