2024 թվականի փետրվարի 14-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն համայնքի ղեկավարի, վարչական ղեկավարների և աշխատակազմի մասնակցությամբ:
Քննարկվեց բնակավայրերի գիշերային լուսավորության արդիականացման հարցը, տրվեց հանձնարարականներ ստուգելու գիշերային լուսավորության հենասյունները, լուսատուները, արձանագրել անսարքությունները և ձեռնարկել համապատասխան միջոցներ թերությունները շտկելու և վնասված լուսատուները նորերով փոխարինելու հարցը:
Քննարկվեց սուբվենցիոն ծրագրերի շրջաննակներում իրականացվող Ալագյազ, Միրաք, Ռյա թազա վարչական բնակավայրերում ջրագծերի կառուցման հարցը: Հանդիպման վերջում վարչական ղեկավարներին տրվեց հանձնարարականներ հողի հարկի, գույքահարկի, վարձավճարների և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացը արդյունավետ իրականացնելու համար: |