| 2024 թվականի հուլիսի 26-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի համայնքային ծառայողները և բնակավայրերի վարչական ղեկավարները: Քննարկվող հարցերն էին՝ 1. Սեփական եկամուտների հավաքագրման ամսական հաշվետվությունը, 2.«Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ավարտված մոնիթորինգի աշխատանքների ամփոփումը, որը ընդհանուր առմամբ համայնքային հանձնաժողովը գնահատեց դրական: Համայնքի ղեկավարի կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ: |