Այսօր: Երկուշաբթի, 19 Մայիսի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 30/04/2025 10:45
Վարող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԹԱԼԱԲԱՆԻ ՍԱԴԵՅԱՆ, ՌՈՍՏԱՄ ԲՐՈՅԱՆ, ՄՈՎՍԵՍ ՇԱՄՈՅԱՆ, ՎԱԶԻՐ ԱՎԴԱԼՅԱՆ, ԺՈՐԺԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ, ՖԵՐԶ ԱՎԴԱԼՅԱՆ, ԱԼԻԿ ԿՆՅԱԶՅԱՆ, ԺՈՐԱ ՉՈԼՈՅԱՆ, ԱԼԻԿ ՆԱՄՈՅԱՆ, ԹԵՄՈՒՐ ՇԱՎՈՅԱՆ, ՄԻՐԱՆ ՀԱՍՈՅԱՆ, ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ, ՇՈՒԽԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ, ՊԱՊԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌՈՄԱՆ ՈՒՍՈՒԲՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՎԱԳՅԱՆ, ՄԱՀՄՈՒԴ ՈՒՍՈՅԱՆ, ԻՍՄԱՅԻԼ ՄԱԽՄՈՒԴՈՎ, ՋԱՄԱԼ ՄՍՏՈՅԱՆ, ՄԱԼԽԱՍ ՆԱՍՐՅԱՆ, ՄԵԼԻՔ ԲՈՒԲՈՅԱՆ, ԱԼԻ ՉՈԼՈՅԱՆ, ԱԼԻ ՉՈԼՈՅԱՆ, ՏԱՅԱՐ ԽՈՒԴՈՅԱՆ, ԳՅՈՒԼԻԶԱՐ ԱԼՈՅԱՆ, ՏԻԿՈ ՋԱՆՈՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բովանդակություն *

2025 թվականի ապրիլի 30-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց ամենամսյա        աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները և օպերատորները:

Օրակարգային հարցերն էին՝
1. Հարկերի և տուրքերի ժամանակին վճարելու վերաբերյալ հարցը,
2. «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում դիմումների վերաբերյալ հարցը,
3. Մայիսի 3-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ հարցը:

Խորհրդակցության ընթացքը՝
Համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ապա հորդորեց բոլոր վարչական ղեկավարներին աչալուրջ լինել՝ տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման, վարձակալական հողատարածքների վարձավճարների հավաքագրման և անշարժ գույքի և գույքահարկի հավաքագրման աշխատանքներին:
 Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Գրիգորյանը հանձնարարեց աշխատակազմին առավել ուշադիր լինել «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում դիմումների ընդունման գործընթացին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Աշխատակազմի քարտուղար Արամ Խուդոյանը հորդորեց բոլորին ներկալ գտնվելու համապետական շաբաթօրյակին և համայնքի բնակչությանը նույնպես ներգրավել այդ գործում:

Խորհրդակցության ընթացքում հնչեցին մի շարք այլ հարցեր, որոնց տրվեցին հստակ պատասխաններ:
Համայնքի ղեկավարի կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner