Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.09.24 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

16.09.24 Հանրային քննարկում կրթահամալիրի կառուցման վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված  կարգով հայտնում ենք Ձեզ, որ 2024թ․-ի հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում ժամը 12:00-ին կկայանա «Շին կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ալագյազ համայնքի, Ճարճակիս վարչական բնակավայրի, 9-րդ փողոց 1 հասցեում կրթահամալիրի կառուցման վերաբերյալ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) երկրորդ հանրային լսումը։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ... Մանրամասն
11.09.24 Կայացավ ավագանու հերթական նիստը

Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2024 թվականի սեպտեմբերի 11-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գրիգորյանը : Ներկա էին ավագանու հինգ անդամ:

Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց՝
Ռյա Թազա բնակավայրում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման համար «Էկո Բիլդինգ» ՍՊ ընկերությանը նախնական համաձայնություն տալու և Ջամշլու վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ վաճառքով օտարելու թույլատվություն տալու հարցերը:
Նիստի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=csTNOiN28RE

02.09.24 Նվերներ առաջին դասարան հաճախող երեխաներին

Ալագյազի համայնքապետարանը չխախտելով գեղեցիկ ավանդույթը սեպտեմբերի 1-ին և 2-ին առաջին դասարան հաճախող երեխաներին բաժանեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:🎒

01.09.24 Համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական խոսքը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, և դպրության օրվա առթիվ:Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է:Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը:Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է և մարդու կարևորագույն ու մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը:Ալագյազ ... Մանրամասն
23.07.24 Կայացավ ավագանու հերթական նիստը

Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2024 թվականի հուլիսի 23-ին կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը: Ներկա էին ավագանու հինգ անդամ:

Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց՝

1.Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոփոխման հարցը, 

2.2024 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի հաստատումը, 

3. Ճարճակիս բնակավայրում մոդուլային կրթահամալիր կառուցելու համար կառուցապատող կազմակերպության հետ նախնական համաձայնություն ձեռք բերելու հարցը:

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner