2024 թվականի մարտի 25-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն համայնքի ղեկավարի, վարչական ղեկավարների և աշխատակազմի մասնակցությամբ:
Քննարկվեց 2024 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը՝ մասնավորապես Ալագյազ, Միրաք և Ռյա Թազա վարչական բնակավայրերի ջրագծերի կառուցման հարցը, ինչպես նաև կառավարության կողմից կառուցվող Ռոման և Մալխաս Ամոյանների անվան նոր մարզադպրոց կառուցելու հարցը:
Հանդիպման վերջում վարչական ղեկավարներին տրվեց հանձնարարականներ հողի հարկի, գույքահարկի, վարձավճարների և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացը ժամանակին և արդյունավետ իրականացնելու համար:
|