Համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին աշխատակազմը և բնակավայրերի վարչական ղեկավարները:
Քննարկվող հարցերն էին՝
1. Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հարցը,
2. «Բուսաբուծության պետական աջակցության» ծրագրի պատշաճ կազմակերպումը և իրականացումը,
3. Մինչև 2024 թվականի մայիսի 1-ը համայնքային ծառայողների տարեկան հայտարարագրումը:
Համայնքի ղեկավարի կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ գործընթացները պատշաճ և ժամանակին կատարելու վերաբերյալ: |