Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ տեղական տուրք և վճար վճարողների գրանցամատյանները վարել փաստաթղթային կարգով։ 2.Հաստատել Ալագյազ համայնքի՝ ա. տեղական տուրք վճարողների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N1 հավելվածի, բ. տեղական վճար վճարողների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N2 հավելվածի: |