Բովանդակություն * | 2024 թվականի նոյեմբերի 26-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները և օպերատորները: Մինչ հարցերին անդրադառնալը համայնքի ղեկավարը ներկայացրեց աշխատակազմի նորընտիր քարտուղար Արամ Խուդոյանին, ցանկանալով նրան բեղումնավոր և արդյունավետ աշխատանք: Քննարկվող հարցերն էին՝ 1. Սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, 2. Ինքնակամ կառույցների հաշվառումը, օրինականացումը, ինչպես նաև առանց շին. թույլատվության շինարարական աշխատանքների կատարման բացառումը և այլ օրակարգային հարցեր: Համայնքի ղեկավարի կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ: |