Բովանդակություն * | 2025 թվականի հունվարի 30-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց 2025 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները և օպերատորները: Օրակարգային հարցերն էին՝ 1.2025 թվականին Ալագյազ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրեր, 2. Տեղական հարկերի և տուրքերի հավաքագրումը, 3.Վարձակալական հողատարածքների վարձավճարների հավաքագրման աշխատանքները, 4. Անշարժ գույքի և գույքահարկի հավաքագրման ամսեկան հաշվետվությունը ըստ վարչական բնակավայրերի, 5.Ինքնակամ կառույցների հաշվառումը, օրինականացումը, ինչպես նաև առանց շին. թույլատվության շինարարական աշխատանքների կատարման բացառումը, 6. Կոմունալ ծառայության մասով կատարված աշխատանքներ: |