2026 թվականի հունիսի 26-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները և օպերատորները: Օրակարգային հարցերն էին՝ 1. Հարկերի և տուրքերի ժամանակին վճարելու վերաբերյալ հարցը, 2.«2026 թվականի Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում համայնքային հանձնաժողովի կողմից մոնիթորինգի աշխատանքների կազմակերպման հարցը:
Խորհրդակցության ընթացքը՝ Համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ապա հորդորեց բոլոր վարչական ղեկավարներին աչալուրջ լինել՝ տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման, վարձակալական հողատարածքների վարձավճարների հավաքագրման և անշարժ գույքի և գույքահարկի հավաքագրման աշխատանքներին: Ինչպես նաև հանձնարարեց աշխատակազմին պատշաճ կազմակերպել «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում մոնիթորինգի իրականացման աշխատանքները: Քննարկվեց այլ ընթացիք հարցեր: Պատասխանատու անձանց և աշխատակազմին տրվեց համապատասխան հանձնարարականներ: |