Բովանդակություն * | 2025 թվականի հունիսի 27-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին աշխատակազմը, վարչական բնակավայրերի օպերատորները և վարչական ղեկավարները: Օրակարգային հարցերն էին՝ 1. Հարկերի և տուրքերի ժամանակին վճարելու վերաբերյալ հարցը, 2. «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում համայնքային հանձնաժողովի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքները, 3. Ընթացիք հարցեր: Խորհրդակցության ընթացքը՝ Համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ապա հորդորեց վարչական ղեկավարներին աչալուրջ լինել՝ տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման, վարձակալական հողատարածքների վարձավճարների հավաքագրման և անշարժ գույքի և գույքահարկի հավաքագրման աշխատանքներին: «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում մոնիթորինգի հանձնաժողվի նախագահ, համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Գրիգորյանը ներկայացրեց մոնիթորինգի արդյունքները, և հանձնարարեց հանձնաժողովի անդամներին շտկել առկա բոլոր թերությունները: |