| Բովանդակություն * | 2026 թվականի հոկտեմբերի 22-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները և օպերատորները: Օրակարգային հարցերն էին՝ 1. Հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացի կազմակերպումը, 2. Միրաք բնակավայրում վնասված ջրագծի վերանորոգման հարցը, 3.«2026 թվականի Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում համայնքային հանձնաժողովի կողմից դիմումների ընդունման գործընթացի կազմակերպումը:
Խորհրդակցության ընթացքը՝ Համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, և հորդորեց վարչական ղեկավարներին աչալուրջ լինել՝ տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման, վարձակալական հողատարածքների վարձավճարների հավաքագրման և անշարժ գույքի և գույքահարկի հավաքագրման աշխատանքներին: Միրաքի վարչական ղեկավարին և կոմունալ բաժնի աշխատակիցներին հանձնարարվեց վնասված ջրատար խողովակը փոխարինել նորով: Ինչպես նաև հանձնարարեց աշխատակազմին պատշաճ կազմակերպել «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում աշնանացան ցորենի դիմումների ընդունումը: Պատասխանատու անձանց և աշխատակազմին տրվեց համապատասխան հանձնարարականներ:
|