2026 թվականի մարտի 30-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները:
Օրակարգային հարցերն էին՝ 1. Տեղական հարկերի և տուրքերի հավաքագրումը, 2.Վարձակալական հողատարածքների վարձավճարների հավաքագրման աշխատանքները, 3. Անշարժ գույքի և գույքահարկի հավաքագրման ամսական հաշվետվությունը ըստ վարչական բնակավայրերի, 4. Կոմունալ ծառայության մասով կատարված աշխատանքներ՝ այդ թվում Ռյա Թազա բնակավայրում սելավատարների մաքրման աշխատանքները: Քննարկվեց նաև 2026 թվականի «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում դիմումների ընդունման գործընթացի հետ կապված հարցեր: Խորհրդակցության վերջում համայնքի ղեկավարի կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ: |