| Բովանդակություն * | 2025 թվականի դեկտեմբերի 26-ին Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ անցկացվեց տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները և օպերատորները: Քննարկվող հարցերն էին՝ 1. Սեփական եկամուտների հավաքագրման տարեկան հաշվետվությունը ըստ վարչական բնակավայրերի, 2.Ինքնակամ կառույցների հաշվառումը, օրինականացումը, ինչպես նաև առանց շին. թույլատվության շինարարական աշխատանքների կատարման բացառումը, 3. 2026 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը և այլ օրակարգային հարցեր: Ինչպես նաև քննարկվեց Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների ավարտված աշխատանքները և հանձման-ընդունման աշխատանքների կազմակերպման հարցը:
Վերջում համայնքի ղեկավարը շնորհավորելով բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթեց արգասաբեր աշխատանք 2026 թվականին: |