Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Ալագյազ համայնքի ղեկավարի 12 հունվարի 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքապետարանի աշխատակզմի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերը հաստատելու մասին» N 12-Ա որոշման հավելված N10-ում կատարելու հետևյալ լրացումներ՝
1.Գիտելիքները և հմտությունները 6-րդ մասում ավելացնել «Հողային օրենսգրքի մասին համապատասխան գիտելիքներ» բառերը,
2.Իրավունքները և պարտականությունները 7-րդ մասում հանել հետևյալ կետերը՝
ե)կոորդինացնում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կազմումը, որի նպատակով համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, գործարարների, միջազգային կազմակերպությունների հետ:
է) վերլուծում է համայնքի սոցիալ տնտեսական իրավիճակը
ը) կազմում է և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում համայնքի սոցիալապես անապահով բնակիչների ցուցակը
3.Իրավունքները և պարտականությունները 7-րդ մասում ավելացնել հետևյալ կետերը՝
Իր լիազորությունների շրջանակում իրականացնում է իրեն կցված վարչական բնակավայրերի փոխադրամիջոցների և անշարժ գույքի բազաների սպասարկում՝ գլխավոր հաշվապահի վերահսկողությամբ,
Իրեն կցված վարչական բնակավայրերի փոխադրամիջոցների և անշարժ գույքի բազաների վերաբերյալ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում համայնքապետարանի գլխավոր հաշվապահին,
Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ համակարգում և վերահսկում է համայնքի գյուղատնտեսության ոլորտը,
Աշխատակզմի քարտուղարի հանձնարարությամբ վերահսկում և կարգավորում է համայնքի գիշերային լուսավորության ցանցը: