Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 նոյեմբերի 2021 թ.

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Ալագյազ համայնքի ղեկավարի 12 հունվարի 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքապետարանի աշխատակզմի համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերը հաստատելու մասին» N 12-Ա որոշման հավելված N10-ում կատարելու հետևյալ լրացումներ՝

1.Գիտելիքները և հմտությունները 6-րդ մասում ավելացնել «Հողային օրենսգրքի մասին համապատասխան գիտելիքներ» բառերը,

2.Իրավունքները և պարտականությունները 7-րդ մասում հանել հետևյալ կետերը՝

ե)կոորդինացնում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կազմումը, որի նպատակով համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, գործարարների, միջազգային կազմակերպությունների հետ:
է) վերլուծում է համայնքի սոցիալ տնտեսական իրավիճակը
ը) կազմում է և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում համայնքի սոցիալապես անապահով բնակիչների ցուցակը

3.Իրավունքները և պարտականությունները 7-րդ մասում ավելացնել հետևյալ կետերը՝

Իր լիազորությունների շրջանակում իրականացնում է իրեն կցված վարչական բնակավայրերի փոխադրամիջոցների և անշարժ գույքի բազաների սպասարկում՝ գլխավոր հաշվապահի վերահսկողությամբ,
Իրեն կցված վարչական բնակավայրերի փոխադրամիջոցների և անշարժ գույքի բազաների վերաբերյալ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում համայնքապետարանի գլխավոր հաշվապահին,
է) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես  նաև աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ զբաղվում է համայնքի հողերի վերահսկման գործընթացով,
Աշխատակզմի քարտուղարի հանձնարարությամբ վերահսկում և կարգավորում է համայնքի գիշերային լուսավորության ցանցը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner