Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը. 1.ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին։ 2․ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի ծառայողական մեքենայի անվադողեր ձեռքբերելու համար գումար հատկացնելու մասին։ 3․ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի վարչական շենքի հանդիսավոր բացման միջոցառման տեսանկարահանման համար գումար հատկացնելու մասին։ 4․ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 15 հունվարի 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանելու մասին» N 6 որոշման մեջ լրացում կատարելու մասին։ |