Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետով և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 13.06.2022 թվականի N82 դրական եզրակացությունը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Սադունց բնակավայրում գտնվող և Ալագյազ համայնքին պատկանող 02-009-0017-0010 կադաստրային ծածկագրով 0.3139 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությամբ հողակտորի նպատակային նշանակությունը համարել փոփոխված՝ փոխադրելով այն բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողերի շարքին: |