Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համայնքի հաշվեկշռում գտնվող <<CHERY A15>> մարդատար ավտոմեքենան 2017թվականի համայնքների խոշորացումից հետո ընդունվել է Սադունց համայնքից՝ խափանված վիճակում, Ալագյազի համայնքապետարանում այն երբևէ չի շահագործվել և նրա օգտագործումը նպատակահարմար չի համարվում, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլ տալ համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել <<CHERY A15>> մարդատար մեքենան հրապարակային սակարկությունների միջոցով:
2.<<CHERY A15>> մարդատար ավտոմեքենայի մեկնարկային գինը սահմանել 320000(երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ համաձայն անկախ գնահատող ԱՁ Աշոտ Արամայիսի Հովհաննիսյանի կողմից տրված 12 ապրիլի 2019թ գնահատման: |