Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 15-ի թիվ 01 հերթական նիստի օրակարգը.
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին: 2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի 2020 թվականի վարձատրության չափը սահմանելու մասին: 3.Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի 2020 թվականի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին: 4.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 5.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանելու մասին: 6․Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2019 թվականի բյուջեի տարեկան կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին: 7․Ալագյազ համայնքի ավագանու 16 դեկտեմբերի 2019 թվականի «Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարին և Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմին դրամական պարգևատրում շնորհելու մասին» թիվ 076 և «Ալագյազ համայնքի անապահով ընտանիքներին նախատոնական սոցիալական օգնություն տրամադրելու մասին» թիվ 082 որոշումները անվավեր ճանաչելու մասին։ 8.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում 2020 թվականի աղբահանությունը կազմակերպելու և աղբահանության վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: |