Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 25.12.2011թվականի N 1920-Ն որոշումը, Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 13-ի N10 որոշումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Ջամշլու բնակավայրի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների ձև 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա) Ձև 1-ի միջնաժամկետ միջոցառումներ (5-10 տարի) բաժնից հանել արդյունաբերական, ընդերօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0,53 հա 7-րդ կետը և տեղափոխել Ձև 1-ի առաջնահերթ միջոցառումների (1-5 տարի) բաժին: 2.Համայնքի ղեկավարի կողմից կազմել հողաշինարարական գործը և ներկայացնել լիազոր մարմնի քննարկմանը: 3.Ուժը կորցրած ճանաչել Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի «ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանում փոփոխություններ կատարելու մասին» N73 որոշումը: |