Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հաստատել Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան, Ավշեն բնակավայրերի գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերը: 2.Հաստատել Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերի ներհամայնքային փողոցների բարեկարգման և խճապատման նախագծնախահաշվային փաստաթղթերը: 3.Հաստատել Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրի 3-րդ փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերը: |