Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին մասնակցելու Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման աշխատանքների հայտը: |