Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Ճարճակիս բնակավայրի բնակիչ՝ բարերար, Սոկրատ Բարոյանի դիմումը այն մասին, որ նախատեսվում է իր կողմից Ճարճակիս բնակավայրում կառուցել սպորտդահլիճ, որը ծառայելու է բնակավայրի և համայնքի բնակիչներին, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող, Ճարճակիս բնակավայրի 7-րդ փողոց 1/3 հասցեում գտնվող 02-037-0014-0017 կադաստրային ծածկագրով 0.06052 հա բնակավայրի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի բնակիչ՝ բարերար, Սոկրատ Արտավազդի Բարոյանին՝ սպորտդահլիճ կառուցելու նպատակով: 2.Հողամասը նշված նպատակին չծառայեցնելու դեպքում ենթակա է հետ վերադարձման: |