Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջների և առաջնորդվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշումով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրի Երևան-Վանաձոր մայրուղի 63-64 կմ 11 հասցեում գտնվող 02-092-0008-0011 կադաստրային ծածկագրով 0.049805 հա բնակավայերի բնակելի կառուցապատման հողամասը, օրինական ճանաչված բնակելի տունը և ավտոտնակը ուղիղ վաճառքով օտարել առանց մրցույթի Խանմ Միրոյի Մխոյանին (ծնված 15.12.1963թ.): 2.Որոշման կատարման պատասխանատվությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արամ Խուդոյանին: |