Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ինչպես նաև ՀՀ Քաղաքաշինության, Տեխնիկական և Հրդեհային Անվտանգության Տեսչական Մարմնի 25.06.2025թ. N ՔՏՄ/06.1.02/16624-25 գրությունը, Սվետա Լադիկի Ուսուբյանի դիմումը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայրում գտնվող Սվետա Լադիկի Ուսուբյանի սեփականություն համարվող 02-083-0112-0014 ծածկագրով 0.1 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և արոտավայր գործառնական նշանակության հողամասը փոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2.Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն համարվող 02-083-0112-0001 ծածկագրից առանձնացվող 0.01718 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և արոտավայր գործառնական նշանակության հողամասը փոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
3.Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն համարվող 02-083-0501-0001 ծածկագրից առանձնացվող 0.00456 հա բնակավայրերի նպատակային նշանակության և ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը փոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 4.Համայնքի ղեկավարի կողմից կազմել հողաշինարարական գործը և ներկայացնել լիազոր մարմնի քննարկամանը: |