Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 55


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկումների մասին» ՀՀ օրենքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 10-ի թիվ 28 որոշումամբ թույլատրված Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող CHERY A15 մակնիշի անսարք ավտոմեքենան օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից կազմակերպված աճուրդը չի կայացել ոչ մի գնորդ չլինելու պատճառով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին 

                                                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին «Հրապարակային սակարկումների մասին» ՀՀ օրենքի պահանջներով կազմակերպել աճուրդ-վաճառք օտարելու «CHERY A15, նույնականացման համար՝ LVVDA11AX7D018767» մակնիշի մարդատար մեքենան:
2.10.05.2019թվականի թիվ 28 որոշմամբ սահմանված «CHERY A15, նույնականացման համար՝ LVVDA11AX7D018767»  ավտոմեքենայի մեկնարկային գինը նվազեցնել 10%-ի չափով և սահմանել նոր մեկնարկային գին 288.000 (երկու  հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ, մուծվող նախավճարի չափը 5%:

3. Սահմանել, որ աճուրդով ավտոմեքենայի օտարման դեպքում ավտոմեքենայի առք ու վաճառքի ձևակերպման ծախսերը իրականացվելու է գնորդի կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner