Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 4-ի N15 հերթական նիստի օրակարգը. 1.Ալագյազ համայնքի ավագանու 27․10․2021թ․ N55 որոշումը անվավեր ճանաչելու մասին, 2․Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենան օտարելու մասին, 3․Ալագյազ համայնքի Շենկանի վարչական բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին։ |