Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածը, Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը և Ռյա Թազա վարչական բնակավայրի ղեկավարի միջնորդագիրը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 47.868 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը 2027 թվականի գյուղատնտեսական տարին (այսինքն մինչև 2027 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ) թողնել նախկին վարձակալների կամ նրանց ժառանգների ենթակայության տակ՝ համաձայն հավելվածի: 2.Վարձավճարները գանձել ըստ գործող պայմանագրերի: 3.Համայնքի ղեկավարին նշյալ քաղաքացիների հետ կնքել մեկ տարով պայմանագիր նախորդ վարձակալների կամ նրանց ժառանգների հետ:
|