Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները, ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի 1083-Ն որոշումը, որով գումար է հատկացվել «Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման» սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքների համար` Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ՝ ա) 2024թ. բյուջեի «Պետական բյուջեի կողմից տրամադրվող սուբվենցիաներ» եկամտային հաշվին ավելացնել 82 802 500 (ութսուներկու միլիոն ութ հարյուր երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: բ) Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 80 332 500 (ութսուն միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: գ) Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 2470000 (երկու միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ: |