Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 43
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները, ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի 1083-Ն որոշումը, որով գումար է հատկացվել «Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման» սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքների համար` Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ՝
ա) 2024թ. բյուջեի «Պետական բյուջեի կողմից տրամադրվող սուբվենցիաներ» եկամտային հաշվին ավելացնել 82 802 500 (ութսուներկու միլիոն ութ հարյուր երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: 
բ) Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 80 332 500 (ութսուն միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
գ) Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել  2470000 (երկու միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner