Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հավանություն տալ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրում գտնվող Մրազ Հասանյանի սեփականություն հանդիսացող 02-092-0007-0007 ծածկագրով 0.160018 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու, որպես հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակույթային հողերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2.Համայնքի ղեկավարի կողմից կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը: |