Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 25-ի N 7 արտահերթ նիստի օրակարգը. 1.Ալագյազ համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին, 2.Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 20-ի N 26 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 3.ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի Ջամշլու, Ավշեն, Ճարճակիս և Սադունց վարչական բնակավայրերի տեսանկարահանման սարքերի հիմնանորոգման, ձեռքբերման եվ պահպանման համար գումար հատկացնելու մասին, 4.Ալագյազ համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նախագծա-նախահաշվային և փորձաքննության աշխատանքների կատարման համար գումար հատկացնելու մասին: |