Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 16-ի N 10 հերթական նիստի օրակարգը. 1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2026 թվականի նախնական բյուջեն հաստատելու մասին, 2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի 2026 թվականի վարձատրության չափը սահմանելու մասին, 3.Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի 2026 թվականի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին, 4.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում 2026թ. տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին, 5.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում 2026 թվականի աղբահանությունը կազմակերպելու և աղբահանության վճարների դրույքաչափերը սահմանելու մասին, 6.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2025թ. ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին, 7.Ալագյազ համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին, 8.Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին, 9.Ալագյազ համայնքի Շենկանի վարչական բնակավայրում գտնվող Սվետա Լադիկի Ուսուբյանի և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին, 10.Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին, 11.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 13-ի N 40 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 12.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքին պատկանող շենք-շինությունները ժամանակավոր օգտագործման տրամադրելու մասին, 13.Ալագյազի համայնքում ամանորյա միջոցառման համար գումար հատկացնելու մասին: |