Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզպետի 22.02.2024թվականի N 01/5/01217-2024 գրությունը, Ալագյազ համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է 1.ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրի 2-րդ փողոց 4-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող 02-006-0012-0006 կադաստրային ծածկագրով 0.372 հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որի վրա առկա է կիսաքանդ շինություն, նվիրաբերել Հայաստան Հանրապետությանը՝ Ռոման և Մալխաս Ամոյանների անվան նոր մարզադպրոց կառուցելու համար: |