Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետով և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 31.05.2024 թվականի N221 դրական եզրակացությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող 02-092-0120-033 կադաստրային ծածկագրով 2.20147 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը համարել փոփոխված՝ փոխադրելով այն բնակավայրի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողերի շարքին: |