Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 13-ի N 10 որոշումը՝ Ալագյազ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը հաստատելու մասին, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն համարվող 02-006-0101-0027 ծածկագրով 0.02 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխել, որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածների նպատակային նշանակության և կապի գործառնական նշանակության: |