Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.25 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

06.05.25 Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի ղեկավար Արայիկ Հարությունյանը և խորհրդի անդամները այցելել էին Ալագյազ համայնք

Այսօր Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի ղեկավար Արայիկ Հարությունյանը և խորհրդի անդամները, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելեցին Ալագյազ համայնքի Ալագյազ և Ճարճակիս բնակավայրեր։ 📌Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանն այցելեց Ալագյազում կառուցվող մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ, ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվեցին նաև Ճարճակիս գյուղում 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները: ☑️Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ ունեցավ Ալագյազ, Ճարճակիս բնակավայրերի բնակիչների հետ և պատասխանեց նրանց կողմից բարձրացված հարցերին:

05.05.25 Ծննդյան շնորհավորանք
Հարգարժան պարոն Մախմուդով, Ալագյազի համայնքապետարանի ողջ աշխատակազմը ջերմությամբ ու սրտագին բարեմաղթանքներով շնորհավորում է Ձեզ Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանքները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ: Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը լիարժեք կծառայի մեր համայնքի և հասարակական կյանքի զարգացման գործին:Թո'ղ հաջողությունն ուղեկցի Ձեզ Ձեր բոլոր նպատակների և ծրագրերի իրականացման ճանապարհին։Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն և արևշատություն: Խաղաղությունն ... Մանրամասն
03.05.25 Համապետական շաբաթօրյակ: 🌳🌎

Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերում իրականացվեց համապետական շաբաթօրյակ:

01.05.25 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ,շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները:Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու չափանիշները:Կրկին շնորհավորելով ձեզ, վստահեցնում եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է թե Հայաստանի ... Մանրամասն
29.04.25 Համապետական շաբաթօրյակ

Ալագյազ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 3-ին հայտարարվել է համապետական շաբաթօրյակ: 🌳🌎
Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել հանրապետության տարածքում սանիտարական մաքրության բարձր մակարդակ` աղբից մաքրելով ՀՀ բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները։
📌 Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Ալագյազ համայնքը նույնպես կունենա իր ակտիվ մասնակցությունը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner