Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրի 3-րդ փողոց 16 հասցեում գտնվող համայնքային սեփականություն համարվող 02-006-0007-0001 կադաստրային ծածկագրով 0.0994 հա բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, իսկ 219.3 քմ մակերեսով բաղնիքի շենքը փոխել բնակելի տուն: 2.Համայնքի ղեկավարի կողմից կազմել հողաշինարարական գործը և ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե պետական գրանցմանը: |