Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 23-ի N 7 հերթական նիստի օրակարգը. 1.Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին, 2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 04-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 3.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության համար գումար հատկացնելու մասին, 4.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության համար գումար հատկացնելու մասին: |