Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի 1083-Ն որոշումը, որով գումար է հատկացվել «Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման» սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքների համար` Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Պետական բյուջեի կողմից տրամադրվող սուբվենցիաներ» եկամտային հաշվին ավելացնել 82 802 500 (ութսուներկու միլիոն ութ հարյուր երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: 2.Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 80 332 500 (ութսուն միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: 3.Ալագյազ համայնքի 2024թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 2470000 (երկու միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ: |