Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 25 հունիսի 2020թ. N32 որոշումը և ՀՀ կառավարության 03 դեկտեմբերի 2020թ. N 1956-Ն և 17 դեկտեմբերի 2020թ. N 2112-Ն որոշումները, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Պրոֆ Էքսպերտ» ՍՊԸ-ի միջև կնքված այմանագրերը
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման և Ալագյազ համայնքի 11 վարաչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների) Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 121647 (մեկ հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ և 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 565500 (հինգ հարյուր վաթսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ Էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման և Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների նախագծահետազոտական ծախսերի փաստաթղթերի պատրաստման աշխատանքների և հեղինակային հսկողության ծառայության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |