Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 2 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 17-ի N 2 հերթական նիստի օրակարգը.
1.Ալագյազ համայնքի 2022 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին,
2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2022 թվականի բյուջեի տարեկան կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին
3.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2022թ. ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,
4.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 12-ի N3 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
5.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 12-ի N4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
6.Ալագյազ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու 2023 թվականի չափորոշիչները սահմանելու մասին,
7.Ալագյազ համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին,
8.Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության համար գումար հատկացնելու մասին,
9.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության համար գումար հատկացնելու մասին,
10.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության համար գումար հատկացնելու մասին,
11.Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության համար մրցույթ հայտարարելու մասին,
12.Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն վարչական բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների հեղինակային հսկողության համար գումար հատկացնելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner