Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 1 հերթական նիստի օրակարգը. 1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին, 2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի 2024 թվականի վարձատրության չափը սահմանելու մասին, 3.Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի 2024 թվականի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին, 4.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում 2024թ. տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին, 5.Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին, 6.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի տարեկան կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին 7.ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում 2024 թվականին սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանելու մասին |